Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Կո­լյա­յիչն ընդ­դեմ Նի­կո­լի

Կո­լյա­յիչն ընդ­դեմ Նի­կո­լի
09.06.2020 | 00:10
Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի հեր­թա­կան «երևու­մը» ար­հես­տա­կան ա­լե­կո­ծում է ա­ռա­ջաց­րել քա­ղա­քա­կան դաշ­տում: Ա­սես ոչ մի տե­ղից կր­կին ԲՀԿ-ն սկ­սեց ծիկ­րա­կել մեծ ա­պա­գա­յի մեծ պլան­նե­րով, սա­կայն անց­նող տա­րի­նե­րի ըն­թաց­քում ա­կա­նա­տես ենք ե­ղել երկ­նած լեռ­նե­րի, ծն­ված մկ­նե­րի, տե­ղից չշարժ­ված սայ­լե­րի, կա­րա­պի, գայ­լաձ­կան ու խեց­գետ­նի նյու-ըն­թեր­ցում­նե­րի:
Ա­յո, Հա­յաս­տա­նում ի­րա­վի­ճա­կը օր­հա­սա­կան է: Ա­յո, վայր­կյան ա­ռաջ պետք է կան­խար­գե­լել ա­ռա­ջին հեր­թին մարդ­կա­յին կո­րուստ­նե­րի, հի­վան­դու­թյան ա­հագ­նա­ցող տեմ­պե­րը, ին­չը ոչ միայն ազ­գի ֆի­զի­կա­կան, այլև հո­գե­բա­նա­կան ներբ­ջիջն են ախ­տա­հա­րում:
Բայց այս­պես տո­նա­կան, սպի­տակ «բան­տի­կա­վոր» ա­թոռ­նե­րով, հեր­թա­կան, ա­սես մի քա­նի ան­գամ լսած մտ­քե­րի շա­ռա­չի ներ­քո հա­վա­տալ, թե հնա­րա­վոր է, որ Ծա­ռու­կյա­նը «կր­կին» ե­կել է ինչ-որ բան փո­խի, աբ­սուր­դի ո­լոր­տից է:
Նախ` ա­մե­նա­կարևոր պատ­ճա­ռով. որ­քան էլ չըն­դու­նենք, մեր­ժենք այս իշ­խա­նու­թյյուն­նե­րի, նրա օ­տար ա­ռաջ­նոր­դի` այս երկ­րի գլ­խին բե­րա­ծը, պետք է ար­ձա­նագ­րել այն կե­տից, ուր այ­սօր գտն­վում է ԲՀԿ-ն (և մնա­ցյալք, քիչ անց նրանց ևս կանդ­րա­դառ­նանք), շարժ է տե­ղի ու­նե­ցել: Ընդ ո­րում, էա­կան չէ` ա­ռաջ, թե հետ շարժ: Կե­տը վա­ղուց չկա: Այս իշ­խա­նու­թյուն­նե­րը նոր «աշ­խար­հա­կարգ» են բե­րել, և պետք է ա­պա­գա քայ­լերն ու պլան­նե­րը կա­ռուց­վեն ըստ սրանց բե­րած «կե­տի». իսկ այդ պա­րա­գա­յում բուն խա­ղա­ցո­ղը, մո­դե­րա­ցիան ի­րա­կա­նաց­նո­ղը չի կա­րող ԲՀԿ-ն լի­նել, հա­զար ու մի պատ­ճա­ռով, ո­րին կանդ­րա­դառ­նանք այլ ան­գամ:
Բայց որ ԲՀԿ-ն կա­րող է շար­ժի նա­խա­կա­րա­պե­տը, սկիզբ լի­նել, վե­րը շա­րադր­վա­ծի ներ­քո խա­ղալ, որ­պես խոր­հր­դա­րա­նա­կան ուժ` ի­րա­վի­ճա­կը շտ­կե­լու գոր­ծում իր լու­ման ու­նե­նա­լով, որ­պես ըն­դա­մե­նը քա­նա­կա­յին ուժ ԲՀԿ-ն պետք է ան­կեղծ ա­սի, ամ­բի­ցիա­նե­րի սանդ­ղա­կը ի­ջեց­նի, «մեր­ձա­մար­տի մեջ չմտ­նի» իշ­խա­նա­կան­նե­րի հետ` «դու ես, հենց դու ես» մո­տիվ­նե­րով, ին­չի ա­կա­նա­տեսն ենք ար­դեն իսկ, և ըն­դա­մե­նը ներ­կա­յաց­նի ի­րա­կան-ճշգ­րիտ-աշ­խա­տող ճա­նա­պար­հա­յին քար­տեզ` ա­ռա­ջին հեր­թին կո­րո­նա­վի­րու­սի հաղ­թա­հար­ման, ա­պա` տն­տե­սա­կան և ի­հար­կե, քա­ղա­քա­կան:
Բայց նախ` գեո­քա­ղա­քա­կա­նի մա­սին. ան­կեղծ լի­նենք ու հարց­նենք. կա՞ գեո­քա­ղա­քա­կան հետք Ծա­ռու­կյա­նի վեր­ջին «երևու­մում»: Ան­շու՛շտ: Նման հետք միշտ է ե­ղել; Ար­դա­րաց­րե՞լ է ի­րեն Ծա­ռու­կյա­նը: Եր­բե՛ք: Չմո­ռա­նանք «օ­դում կախ­ված» լու­րե­րը, որ հե­ղա­փո­խու­թյան օ­րե­րին Ծա­ռու­կյա­նը ընդ­հուպ մինչև Վ. Պու­տի­նի հետ էր հան­դի­պել, ռու­սա­կան մո­դե­րա­տոր­ներն էլ նրան «հանձ­նա­րա­րել» էին` գնալ Հա­յաս­տան, Նի­կո­լի ձե­ռից խա­ղը վերց­նել իր ձեռ­քը: Ըստ նույն օ­դում կախ­ված լու­րե­րի, Ծա­ռու­կյա­նը վե­րա­դար­ձել էր Հա­յաս­տան, ջուր էր տա­րել Նի­կո­լենց, ա­սել` խմի, չծա­րա­վես հան­կարծ, հան­դի­պել էր նրան «Մա­րիո­թում», ու հեր­թա­կան` ծա­նոթ ֆրազ­նե­րը, որ լսել էինք Քո­չա­րյա­նի, Սերժ Սարգ­սյա­նի օ­րոք`բար­գա­վաճ կյան­քի ու լու­սա­վոր ա­պա­գա­յի մա­սին` ԲՀԿ «ներ­կա­յու­թյամբ, մաս­նակ­ցու­թյամբ»:
Կգ­նա՞ մինչև վերջ այս ան­գամ Ծա­ռու­կյա­նը: Կոե­լյոն ա­սում է` ե­թե մի բան եր­կու ան­գամ ե­ղել է, է­լի կլի­նի, իսկ Ծա­ռու­կյա­նը կար­ծես մի «հին­գից-վեց» ան­գամ պետք է նա­խա­գա­հի թեկ­նա­ծու ա­ռա­ջադր­վեր, ընդ­դի­մու­թյուն լի­ներ, հե­ղա­փո­խու­թյուն ա­ներ, քա­ղա­քա­կա­նու­թյու­նից դուրս գար, հի­մա էլ` ոնց տես­նում եք:
Հա­ջոր­դիվ. ու­ժե­րը, ո­րոնք այս պա­հին փոր­ձում են կանգ­նել Ծա­ռու­կյա­նի կող­քին: Աբ­սուրդ: «Ա­ռաջ­նեկ­նե­րը»` ՀՅԴ, Վա­նե­ցյա­նի «Հայ­րե­նիք», բո­լո­րը ե­ղել են հե­ղա­փո­խու­թյան շա­հա­ռում­ներ, կոա­լիա­ցիոն ան­դամ­ներ, ա­ռանց­քա­յին պաշ­տո­նյա­ներ: Հի­մա ինչ են ա­նում ի­րենք` ե­թե գա­ղա­փա­րա­կան հենք հա­ղոր­դենք նրանց կոնգ­լո­մե­րա­ցիա­յին. հե­ղա­փո­խու­թյու՞նն են շա­րու­նա­կում: Կնե­րեք` հե­ղա­փո­խու­թյան ի՞ն­չը: Հա­կա­հե­ղա­փո­խու­թյու՞ն են ա­նում: Ի­րենց նախ­կին ա­րած­նե­րի դե՞մ:
Ին­չու ենք այս ա­մե­նը նշում, ո­րով­հետև պայ­քա­րի մեջ պետք է մտ­նել` շատ մեծ գործ ա­նե­լու հա­մար, ե­թե ոչ. նոր քաոս ա­ռա­ջաց­նե­լու հա­մար վտանգ կա, ընդ­հուպ այն մտայ­նու­թյու­նը` դե հե­նա Նի­կո­լը կա է­լի… նոր նի­կոլ­ներ պետք չեն:
Հա­ջոր­դիվ` եր­կու «դա­վադ­րա­պաշ­տա­կան», սա­կայն ան­չափ տե­ղին հարց. որ Ռու­սաս­տա­նը աչ­քի տա­կով «ա­դաբ­րյամս» է ա­րել Կո­լյա­յի­չին` ընդ­դեմ Նի­կո­լի. վասն ո­րու՞ է ա­րել:
Ի­հար­կե, վասն Նի­կո­լի Ղա­րա­բա­ղյան հիմ­նախ­նդ­րի. ինչ­պես փոր­ձա­գետ­նե­րից մե­կը` Ղա­րա­բա­ղի հար­ցում Ռու­սաս­տա­նը բռ­նել է Նի­կո­լի «խռիկ­նե­րից»: Հի­մա. Ռու­սաս­տա­նը Ծա­ռու­կյա­նով պրե­սին­գի՞ է են­թար­կում Նի­կո­լին, որ­պես­զի հու­նի­սի 24-ին կո­րո­նա­վի­րու­սով հի­վանդ-ա­պա­քին­ված Նի­կո­լը Մոսկ­վա­յում (բա­նա­վոր թե­կուզ) պա­տաս­խան տա Լավ­րո­վի ա­ռաջ քա­շած պլա­նին` փու­լա­յին տար­բե­րա­կին: Թե՞ Ռու­սաս­տանն իս­կա­պես ու­զում է Նի­կո­լին Ծա­ռու­կյա­նով ֆուկ ա­նել….
Երկ­րորդ հար­ցը. իսկ հնա­րա­վո՞ր է Նի­կոլն ու Ծա­ռու­կյա­նը փոխ­պայ­մա­նա­վոր­ված են խա­ղում:
Հար­ցեր, ո­րոնց կանդ­րա­դառ­նանք հա­ջոր­դիվ։
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 7530

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ